Վստահելի աղբյուր
Որակյալ ժամացույց գտնելը հեշտ չէ , իսկ օրիգինալ ժամացույցը կեղծից տարբերակելը էլ ավելի բարդ։ «Լյուքս քոփի»-ների և լայն տարածում ունեցող ֆեյքերի այս ժամանակաշրջանում անչափ կարևոր է իմանալ, թե ինչով է օրիգինալ ժամացույցը տարբերվում կեղծից։ Եվ այսպես․․․․
Վստահելի աղբյուր
Ժամացույց գնելիս, նախ և առաջ համոզվեք, որ եթե ոչ անմիջապես բրենդից ապա գոնե պաշտոնական ներկայացուցչից եք կատարում Ձեր գնումը։ Օրիգինալ ժամացույցը պետք է պարտադիր իր մեջ ներառի ժամացույցի սերտիֆիկատ, երաշխիքային գրքույկ և, իհարկե, լինի օրիգինալ, բրենդային փաթեթավորմամբ։
Բարձր որակ
Կեղծ ժամացույցները սովորաբար պատրաստված են լինում էժանագին և անորակ նյութերից, հետևաբար դրանք ավելի թեթև են, քան օրիգինալ, որակյալ ժամացույցները։
Ժամացույցի կարևորագույն կոմպոնենտը մեխանիզմն է, այնպես որ, ժամացույց գնելիս, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև մեխանիզմին։ Եթե որևիցե տարօրինակ շարժում կամ ձայն նկատեք, անմիջապես դիմեք ժամագործի օգնությանը։ Էժանագին նյութերի օգտագործումը առաջ է բերում ևս մեկ հատկանիշ, որը նույնպես կարող է հուշել ժամացույցի կեղծ լինելու մասին։
Աղմկոտ մեխանիզմ
Օրիգինալ ժամացույցներն ունեն բավականին «սլացիկ» մեխանիզմ: Կրելով օրիգինալ ժամացույց, դուք չեք լսի այն «տկտկոցը», որը կուղեկցի Ձեզ կեղծ ժամացույցի դեպքում։
Գին
Թերևս ամենաակնհայտ բանը, որը կարող է մատնանշել ժամացույցի կեղծ լինելը։ Վերջիվերջո, եթե ինչ-որ մեկը փորձում է Ձեզ 15,000դր արժեքով Hamilton վաճառել, ապա այդ ժամացույցը ոչ թե հավանաբար, այլ միանշանակ կեղծ է։ Որակյալ ժամացույցն ունի իր գինը, այպես որ օրիգինալ ժամացույց գնելիս խնայել պետք չէ։ Խուսափեք կեղծ արտադրանքից, կրեք օրիգինալ ժամացույցներ։
Ճիշտ ընտրված ժամացույցը կարող է շատ բան ասել Ձեր մասին՝ այն կարող է ընդգծել Ձեր անհատականությունը և ոճը։ Որպես, Հայաստանում աշխարհահռչակ ժամացույցների բրենդների պաշտոնական ներկայացուցիչ, TI’ME-ը խրախուսում է կրել միայն օրգինալ ժամացույցներ։ Իսկ եթե Դուք տանը դեռ ունեք, հին, անսարք կամ կեղծ ժամացույց, ապա մի շտապեք այն դեն նետել։ Փոխանակեք այն TI’ME խանութ-սրահներում և խնայեք 20% Ձեր նոր ժամացույցի արժեքից։