wa.png Կապ
Բարի գալուստ sawatch.am Երաշխավորված օրիգինալ ժամացույցեր ԱՄՆ-ից Գնել Հիմա

Ձեր զամբյուղը

  • Ձեր զամբյուղը դատարկ է:
Անվճար առաքում ՀՀ-ում
Նվերներ տղամարդկանց համար
փտր 08, 2024 300

Նվերներ տղամարդկանց համար

Ամանորին մնացել է ընդհամենը երեք օր, պատկերացնու՞մ եք։ Եթե արդեն գնել եք Ձեր մտերիմների և հարազատների նվերներն, ապա անհանգստանալու կարիք չկա։ Իսկ եթե դեռևս իդեալական նվերի փնտրտուքների մեջ եք, ապա «լուրջ խնդիրներ» ունեք։ Ձեզ օգնելու և ընտրության հարցը թեթևացնելու համար, մենք պատրաստել ենք այս նվերների ուղեցույցը, քանի որ գիտենք, թե որքան դժվար է իդեալական նվեր ընտրելը։


Նվերներ տղամարդկանց համար
Տղամարդկանց համար կարելի է անվերջ նվեր փնտրել։ Հարցը միայն լավ նվեր ընտրելը չէ, այլ նվերի միջոցով ցույց տալը, թե որքան կարևոր են նրանք Ձեզ համար։ Լինի դա սիրելիի, հայրիկի թե եղբոր նվեր, այս ուղեցույցը կօգնի Ձեզ կատարել ճիշտ ընտրություն։
Եվ այսպես․․․․

 

Շվեյցարական ժամացույցներ
Շվեյցարական ժամացույցներն իդեալական տարբերակ են դասական ոճն ու շվեյցարական որակը գնահատողների համար։ Հեշտ ընթեռնելի թվատախտակի, մինիմալիստական գույների ու կաշվե գոտու համադրությամբ ժամացույցները, միանշանակ, անտարբեր չեն թողնի նրան։
Parker գրիչներ
Եվս մեկ հիանալի տարբերակ մինիմալիստական, միևնույն ժամանակ շքեղ ոճը նախընտրողների համար։ Parker ապրանքանիշի գրիչները, պարզապես, ստեղծված են այն տղամարդկանց համար, ովքեր սիրում են գրի առնել իրենց մտքերը։
Սպորտի սիրահարներ
Casio G-Shock հավաքածուն հայտնի է իր ամրությամբ և տարբերվող դիզայնով։ Եթե փնտրում եք նվեր ակտիվ և սպորտային ապրեակերպը նախընտրող և, ինչու չէ նաև, էքստրիմի սիրահար տղամարդու համար, ապա G-Shock ժամացույցները հենց նրա համար են։

 

Նվերներ կանանց համար
Ասում են, կանանց համար նվեր ընտրելն ավելի հեշտ է, քանի որ ընտրանին ավելի լայն է։ Դա այդքան էլ այդպես չէ․ որքան լայն է ընտրանին, այնքան ընտրելն ավելի բարդ է։ Առհասարակ սիրելի կնոջ համար նվեր ընտրելը բավականին բարդ է։ Պրակտիկից մինչև գեղեցիկ ու շքեղ, այս ուղեցույցում կարող եք գտնել նվերի բոլոր հնարավոր տարբերակները։

 

Զարդերի սիրահարներ
Կանանց և աղջիկների համար նվեր փնտրելիս, առաջին տարբերակը, որը կարելի է մտաբերել՝ զարդեր։ Ti Sento և PANDORA ապրանքանիշներն առաջարկում են շքեղ ու յուրօրինակ արծաթյա և ոսկեպատ զարդեր, հատուկ զարդերի սիրահարների համար։ Ինչպես և այս տարի, եկող տարում զարդերից առավելապես թևնոցները կլինեն թրենդային։ Կարող եք ընտրել Ձեր ամանորյա նվերը PANDORA արծաթյա թևնոցներից՝ ոսկու և վարդագույն ոսկու պատվածքներով մոդելներ և հավաքել հիշողություններ չարմերի տեսքով։
Շքեղը նախընտրողների համար
Այս տարվա ամենավառ թրենդը՝ կանաչի և ոսկեգույնի համադրությունը, ակտուալ կլինի նաև 2022-ին։ Այնպես որ, գունային այդ համադրությամբ ժամացույցներն ու զարդերը հիանալի տարբերակ են թրենդայինն ու շքեղը նախընտրողների համար։ Նմանատիպ ժամացույցներ արդեն կարելի է տեսնել Cluse և Esprit ապրանքանիշների վերջին հավաքածուներում։ Իսկ ժամացույների գեղեցկությունը էլ ավելի ընդգծելու համար կարող եք համադրել դրանք թևնոցների հետ և ստանալ անհատական նվերային սեթեր։

 

CG10317.jpg



Ակտիվ ապրելակերպի սիրահարներ
Casio Baby-G հավաքածուն, պարզապես, ստեղծված է սպորտի սիրահար աղջիկների համար։ Ժամացույցները տարբերվում են իրենց ոճով, դիզայնով և, իհարկե, գործառույթներով։ 100մ ջրակայուն և հարվածադիմացկուն ժամացույցները կդիմակայեն ցանկացած պայմաններում։ Ոչ միայն պրակտիկ ու ֆունկցիոնալ, այլև գեղեցիկ․ Baby-G ժամացույցները կլրացնեն նրա կերպարը յուրօրինակ կերպով։

 

Նվերներ երեխաների համար
Սմարթ ժամացույցներ
Սմարթ ժամանակաշրջանում անհնար է երեխաներին չնվիրել սմարթ սարքավորումներ։ Սմարթ նվերների իդեալական սկիզբ և տարբերակ կարող են լինել Wonlex ապրանքանիշի գունեղ ու բազմաֆունկցիոնալ ժամացույցները։ Երկկողմաներ զանգերի, տեքստային և ձայնային հաղորդագրությունների ֆունկցիաները, Ձեզ հնարավորություն կտան մշտապես կապի մեջ լինել երեխաների հետ։
Թեմատիկ չարմեր
PANDORA զարդերը շատ սիրված են հատկապես դեռահաս աղջիկների կողմից։ Գունեղ էմալը, խորանարդաձև ցիրկոնները, ոսկու և վարդագույն ոսկու պատվածքները դարձնում են PANDORA զարդերը ոճային ու հեշտ համադրելի։ Disney հավաքածուի չարմերը հիանալի նվեր են Ձեր սրտի արքայադստեր համար։ «Գեղեցկուհին և Հրեշը» ռոմանտիկ աշխարհից մինչև Հարրի Փոթթերի ու Հոգվարդսի մոգական աշխարհ, PANDORA-ն ունի ամեն ինչ Ձեր երեխայի օրը յուրահատուկ դարնձնելու համար։
 

pandora.jpg


 

Իսկ եթե նույնիսկ այս ուղեցույցը կարդալուց հետո, այնուամենայնիվ դժվարանում եք իդեալական նվերի ընտրության հարցում, ապա մենք ունենք ևս մեկ տարբերակ՝ նվեր-քարտեր և օնլայն նվեր-քարտեր։ Նվեր-քարտերը հիանալի տարբերակ են նրանց համար, ովքեր դժվարանում են ընտրություն կատարել, իսկ օնլայն նվեր-քարտ ընտրելիս, կարող եք վստահ լինել, որ վերջին պահին պատվելով նույնիսկ դրանք, միանշանակ, ժամանակին կհասնեն։
Անհավատալի է, բայց Ամանորին մնացել է ընդամենը 3 օր, այնպես որ շտապեք գնել սիրելիների նվերները և միշտ հիշեք՝ լավ նվերներ լինում են։