Թոփ 10 մատչելի ժամացույցներ, որոնք կարելի է կրել առօրյա հագուստի հետ
Առօրյա ժամացույց ընտրելիս, առաջին 2 կարևոր կրիտերիաները, որոնցով առանջնորդվում ենք դա մատչելի գինն ու որակն են։ Ոճային ու որակյալ ժամացույցը կարող է լիովին փոխել Ձեր ամենօրյա կերպարը։ Ստորև Ձեզ ենք ներկայացնում 10 հասանելի, առօրյա ժամացույց, որոնք հիանալիորեն կլրացնեն թե՛ ամենօրյա, թե՛ հատուկ օրերի լուքերը։
Casio Vintage A158WA-1DF
Վինտաժային ժամացույցների սիրահարների շրջանում, լայն տարածում ունեցող, առօրյա ժամացույց։ Իր յուրահատուկ վինտաժային դիզայնի, կվարցային մեխանիզմի և հասանելի արժեքի շնորհիվ ժամացույցը բավականին սիրված է։ Մոդելը հանդիսանում է նաև հասանելի գին և բարձր որակ համադրության շատ վառ օրինակ։
Casio G-Shock DW-5600
Եթե փնտրում եք որակյալ ու երկարակյաց ժամացույց, ապա G-Shock DW5600 սերիայի ժամացույցները հիանալի տարբերակ են։ Հարվածակայունության, ջրադիմացկությունության և այլ պրակտիկ գործառույթների շնորհիվ այս ժամացույցը իդեալական է առօրյա օգտագործման համար։ Միևնույն ժամանակ այն կամբողջացնի Ձեր սպորտային կերպարը ու կդարձնի այն էլ ավելի ոճային։
Casio Edifice EFR-552D
Այս ժամացույցը հանդիսանում է սպորտային և էլեգանտ էլէմենտների համադրություն։ Խրոնոգրաֆ գործառույթով, ինդեքսային ցուցիչներով, չժանգոտվող պողպատից պատրաստված ժամացույցը կհաղորդի Ձեզ շքեղ տեսք։